Հա

Մարզական

14/09/2020 - 08:20

Chess9LX․ Լեւոն Արոնեանը երրորդն է

Աւարտւեց Շախմատ-960-ի (Ֆիշէրի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարը:

«alikonline.ir» - Աւարտւեց Շախմատ-960-ի (Ֆիշէրի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարը:

Խաղային վերջին՝ երրորդ օրն այնքան էլ յաջող չստացւեց հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնեանի համար, որը մինչ այդ 4.5 միաւորով միանձնեայ գլխաւորում էր մրցաշարային աղիւսակը:

7-րդ տուրում Լեւոն Արոնեանը ոչ ոքի խաղաց աշխարհի 13-րդ չեմպիոն, լեգենդար Գարի Գասպարովի հետ: 8-րդ տուրում Արոնեանը սպիտակներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ եւ 31-րդ քայլում ընդունեց պարտութիւնը։ Իսկ վերջին՝ 9-րդ տուրում ոչ քի խաղաց աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ:

Այսպիսով Լեւոն Արոնեանը մրցաշարն աւարտեց 5.5 միաւորով՝ երրորդ տեղը կիսելով ամերիկացի Ֆաբիանօ Կարուանայի հետ։

Առաջին տեղը կիսեցին 6-ական միաւոր վաստակած Մագնուս Կարլսէնն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։