Հա

Մարզական

16/09/2020 - 08:50

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ը լուծեց յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը

Երէկ՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի երրորդ խմբի հանդիպումները: Դուհայի «Խալիֆա» ստադիոնում ուժերը չափեցին Իրանի գործող չեմպիոն «Փերսփոլիս»-ը եւ Սաուդական Արաբիայի «Ալ Թաաւոն»:

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի երրորդ խմբի հանդիպումները: Դուհայի «Խալիֆա» ստադիոնում ուժերը չափեցին Իրանի գործող չեմպիոն «Փերսփոլիս»-ը եւ Սաուդական Արաբիայի «Ալ Թաաւոն»:

Ինչպէս կարելի էր ենթադրել, առաջին խաղակէսի սկզբնամասն անցաւ ՝ «Ալ Թաաւոն»-ի ֆուտբոլիստների տարածքային առաւելութեամբ եւ բուռն գրոհներով, այնուամենայնիւ, դրանցից ոչ մէկը չարդիւնաւորւեց:

Հանդիպման երկրորդ կէսն անցաւ «Փերսփոլիս»-ի օգտին: Մայրաքաղաքի «Կարմիրներ»-ը բացայայտ առաւելութեամբ ցուցադրեցին մրցակցի դարպասի վրայ ստեղծելով գոլային մի քանի ռէալ պահեր:

Նրանց, այսպիսով յաջողւեց իրենց խաղային առաւելութիւնը նիւթականի վերածել խաղի աւարտից միայն 10 րոպէ առաջ:

Հանդիպման 83-րդ րոպէին Շոջա Խալիլ Զադէի հեղինակած գոլի արդիւնքում «Փերսփոլիս»-ը նւաճեց յաջորդ փուլի ուղեգիր:

Այս խմբի միւս հանդիպումը «Ալ Հադիր»-«Ալ Շարջէ» դիմակայութիւնն էր, որն աւարտւել էր «Ալ հադիր»-ի յաղթանակով 2:0 հաշւով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։