Հա

Մարզական

16/09/2020 - 12:30

Saint Louis Rapid & Blitz. Արոնեանն ու Հարիկրիշնան կիսում են առաջին հորիզոնականը

Առաջին տուրում Հայաստանի հաւաքականի առաջատար՝ Լեւոն Արոնեանը առաւելութեան է հասել իրանցի պատանի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ:

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 15-ին, մեկնարկել է արագ շախմատի 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարը: Տեղեկացնում է ArmSport.am-ը:

Առաջին տուրում Հայաստանի հաւաքականի առաջատար՝ Լեւոն Արոնեանը առաւելութեան է հասել իրանցի պատանի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ: Երկրորդ տուրում Արոնեանը սպիտակներով յաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին: Երրորդ տուրում մեր շախմատիստը միաւորը կիսել է ռուս Եան Նեպոմնեաշչիի հետ:

3 տուրից յետոյ Արոնեանն ու Հարիկրիշնան ունեն 5-ական միաւոր ու կիսում են առաջին հորիզոնականը: Այս 2 շախմատիստից զատ, մրցաշարին մասնակցում են նաեւ Մագնուս Կարլսենը, Եան Նեպոմնեաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիէր Դոմինգեսը, Ջեֆրին Սեոն ու Ալիրեզա Ֆիրուջան:

Շախմատիստները կանցկացնեն արագ շախմատի 9 եւ կայծանկային շախմատի 18 տուր:

Մրցաշարը կաւարտւի սեպտեմբերի 19-ին։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։