Հա

Մարզական

17/09/2020 - 08:25

Լեւոն Արոնեանը պարտւեց Մագնուս Կարլսէնին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի չորրորդ պարտիայում սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ եւ 34-րդ քայլում ընդունեց պարտութիւնը։

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի չորրորդ պարտիայում սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ եւ 34-րդ քայլում ընդունեց պարտութիւնը։ Գրում է Yerkir.am-ը:

Սեպտեմբերի 16-ին Արոնեանը կը մրցի նաեւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Յիշեցնենք, որ առաջին տուրում Արոնեանը սեւերով 40-րդ քայլում առաւելութեան էր հասել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 68-րդ քայլում յաղթանակ էր տարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, երրորդ տուրում սեւերով 56 քայլում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչու հետ։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, յաղթողը կը ստանայ 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կաւարտւի սեպտեմբերի 19-ին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։