Հա

Մարզական

19/09/2020 - 08:00

Saint Louis Rapid & Blitz․ Լեւոն Արոնեանն անյաջող անցկացրեց կայծակնային խաղի առաջին շրջանը

Արոնեանը 27 հնարաւորից վաստակել է 12.5 միաւոր եւ Պենտալա Հարիկրիշնայի հետ կիսում է 6-7-րդ տեղերը։

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի կայծակնային խաղի առաջին շրջանում յաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ոչ ոքի խաղաց ամերիկացիներ Լենիէր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի, ռուսաստանցիներ Եան Նեպոմնիաշչու եւ Ալեքսանդր Գրիշչուկի հետ, պարտւեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնին, ամերիկացիներ Ջեֆրի Սիոնին եւ Հիկարու Նակամուրային։ Գրում է News.am-ը:

Արոնեանը 27 հնարաւորից վաստակել է 12.5 միաւոր եւ Պենտալա Հարիկրիշնայի հետ կիսում է 6-7-րդ տեղերը։

Միանձնեայ առաջատարը Մագնուս Կարլսէնն է՝ 18.5 միաւոր։

Սեպտեմբերի 19-ին տեղի կունենայ կայծակնային խաղի եւս 9 տուր։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, յաղթողը կը ստանայ 50 հազար դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։