Երէկ՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի չորրորդ խմբի հանդիպումները:
«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի չորրորդ խմբի հանդիպումները: Դուհայի ստադիոնում ուժերը չափեցին իրանական «Սեփահան» ակումբը եւ Սաուդական Արաբիայի «Այ Նասր»-ը խմբերը:
Առաջին խաղակէսի սկզբնամասն անցաւ՝ «Ալ Նասր»-ի տարածքային առաւելութեամբ եւ բուռն գրոհներով: Նրանց յաջողւեց իրենց խաղային առաւելութիւնը նիւթականի վերածել 2 գոլերով:
Այդպիսով խաղն աւարտւեց 0:2 հաշւով ի յօգուտ «Ալ Նասր»-ի:
Նշենք, որ Ասիայի Չեմպիոնների լիգայի երրորդ խմբի «Փերսփոլիս»-«Ալ Թաւոն» դիմակայութիւնն էր, որն աւարտւեց «Փերսփոլիս»-ի յաղթանակով՝ 1:0 հաշւով: