«Յուվենտուս»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը:
«alikonline.ir» - «Յուվենտուս»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը:
Այս մասին 35-ամեայ պորտուգալացին յայտարարել է Instagram-ում ՝ տեղադրելով իր լուսանկարը մրցանակի հետ միասին: Տեղեկացնում է ArmSport.am-ը:
Մրցանակը տրւում է ամբողջ օրացուցային տարւայ ընթացքում ազգային ընտրանու եւ ակումբի կազմում անցկացւող միջազգային մրաշարերում լաւագոյն ռմբարկուին: 2019-ին Ռոնալդուն ընդհանուր առմամբ խփել է 21 գոլ՝ 14-ը իր ազգային թիմի մարզաշապիկով, 7-ը՝ Չեմպիոնների լիգայում, բայց միայն հիմա է նրան շնորհւել այս մրցանակը:
Կրիշտիանուն ստացել է IFFHS մրցանակը 5-րդ անգամ: Նախկինում նա այն ստացել էր 2013, 2014, 2016 և 2017 թւականներին: