Հա

Մարզական

20/09/2020 - 08:10

Saint Louis Rapid & Blitz․ Արոնեանը Գրիշչուկի հետ կիսեց 4-5-րդ տեղերը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 4-5-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ օնլայն անցկացւած արագ եւ կայծակնային խաղի Saint Louis Rapid & Blitz մրցաշարում։ Նրանք 36 հնարաւորից վաստակեցին 18.5-ական միաւոր եւ ստացան 27.5 հազարական դոլար։

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 4-5-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ օնլայն անցկացւած արագ եւ կայծակնային խաղի Saint Louis Rapid & Blitz մրցաշարում։ Նրանք 36 հնարաւորից վաստակեցին 18.5-ական միաւոր եւ ստացան 27.5 հազարական դոլար։ Գրում է News.am-ը:

Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լեւոն Արոնեանը յաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկին եւ Եան Նեպոմնիաշչուն, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային։

Նա ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի, ամերիկացիներ Ջեֆրի Սիոնի, Հիկարու Նակամուրայի եւ Լենիեր Դոմինգեսի հետ։

Հայ գրոսմասյտերը պարտւեց ամերիկացի Ուեսլի Սոյին։

Առաջին տեղը կիսեցին Մագնուս Կարլսէնը եւ  Ուեսլի Սոն՝ որոնք 36 հնարաւորից վաստակեցին 24-ական միաւոր։ Նրանք ստացան 45 հազարական դոլար։

Լաւագոյն եռեակը եզրափակեց ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 21 միաւոր (35 հազար դոլար)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։