Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երէկ՝ սեպտեմբերի 20-ին «Էսթեղլալ»-ը ուժերը չափեց Իրաքի «Ալ Շորթա»-ի հետ:
«alikonline.ir»- Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երէկ՝ սեպտեմբերի 20-ին «Էսթեղլալ»-ը ուժերը չափեց Իրաքի «Ալ Շորթա»-ի հետ:
A խմբում կայացած այս հանդիպման առաջին խաղակէսում իրքեան ակումբն ունէր խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն, որն էլ նիւթականի վերածեց մէկ անգամ: 26-րդ րոպէին անկիւնայինի խաղարկութիւնից յետոյ, «Էսթեղլալ»-ի պաշտպանների անփոյթ խաղի արդիւնքում Մազին ֆայազը գլխի հարւածով առաջ մղեց իր թիմին:
Երկրորդ խաղակէսում, սակայն, Ալի Քարիմին եւ Արսալան Մոթահարի մուտքը խաղադաշտ բեկում մտցրեց հանդիպման ընթացքում, ինչի արդիւնքում էլ 68-րդ րոպէին Արսալան Մոթահարիին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը:
1:1՝ եւ խմբային փուլը յաղթահարելու համար «Էսթեղլալ»-ը պէտք է յաջորդ խաղում յաղթանակ տանի սաուդական «Ալ Ահլի»-ի նկատմամբ: