Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը Banter Series Final օնլայն մրցաշարի 1/8 եզրափակիչում մրցեց անգլիացի Գեւէյն Ջոնսի հետ եւ 8 պարտիայում առաւելութեան հասաւ 5.5։2.5 հաշւով:
«alikonline.ir»- Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը Banter Series Final օնլայն մրցաշարի 1/8 եզրափակիչում մրցեց անգլիացի Գեւէյն Ջոնսի հետ եւ 8 պարտիայում առաւելութեան հասաւ 5.5։2.5 հաշւով. հաղորդում է News.am-ը:
Հայ գրոսմայստերը տարաւ 4 յաղթանակ, 3 պարտիա աւարտեց ոչ ոքի, կրեց 1 պարտութիւն։
Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնեանի մրցակիցը կը լինի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի դիմակայութեան յաղթողը։
Մրցանակային հիմնադրամը 36 հազար դոլար է։