Հա

Մարզական

23/09/2020 - 11:58

Ֆրանկ դէ Բուրը կը գլխաւորի Հոլանդիայի ազգային հաւաքականը

Յայտնի է ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հաւաքական նոր գլխաւոր մարզչի անունը: Նա հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դէ Բուրն է:

«alikonline.ir»- Յայտնի է ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հաւաքական նոր գլխաւոր մարզչի անունը: Նա հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դէ Բուրն է: Այս մասին տեղեկացնում է անգլիական Telegraph-ը:

Աղբիւրի համաձայն՝ Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան 50-ամեայ մասնագէտի հետ պայմանաւորւել է 2 տարւայ պայմանագիր կնքելու վերաբերեալ:

Նշենք, որ մինչ յուլիս ամիսը Ֆրանկ դէ Բուրը գլխաւորել է ամերիկեան «Ատլանտա Իւնայթեդ»-ը: Նախքան այդ նա մարզել է «Ինտեր Միլան»-ը, «Այաքս»-ը եւ «Քրիսթալ Փելաս»-ը, ինչպէս նաեւ, եղել է Հոլանդիայի հաւաքականի գլխաւոր մարզչի օգնականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։