ՈՒԵՖԱ-ն հրապարակել է քւէարկութեան արդիւնքները, որոնցով որոշւել են անցած մրցաշրջանի լաւագոյն ֆուտբոլիստի եւ մարզիչի մրցանակների յաւակնորդները։
«alikonline.ir»- ՈՒԵՖԱ-ն հրապարակել է քւէարկութեան արդիւնքները, որոնցով որոշւել են անցած մրցաշրջանի լաւագոյն ֆուտբոլիստի եւ մարզիչի մրցանակների յաւակնորդները։
Պատմութեան անթացքում առաջին անգամ տարւայ լաւագոյն մարզչի համար պայքարելու են նոյն երկրի 3 մասնագէտ, գերմանացիներ Հանս-Դիտէր Ֆլիկը («Բայերն Միւնխէն»), Իւրգէն Կլոպը («Լիւերպուլ») եւ Իւլիան Նագելսմանը («ՌԲ Լայպցիգ»):
Լաւագոյն ֆուտբոլիստի մրցանակին յաւակնում են «Բայերն Միւնխէն»-ի լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին, «Բայերն Միւնխէն»-ի գերմանացի դարպասապահ Մանուէլ Նոյէրը եւ «Մանչեսթեր Սիթի»-ի բելգիացի կիսապաշտպան Կեւին դէ Բրոյնէն:
Քւէարկութեանը մասնակցում են Չեմպիոնների լիգայի եւ Եւրոպայի լիգայի խմբային փուլերին մասնակցած թիմերի 80 մարզիչներ, ՈւԵՖԱ-ի անդամ երկրների 55 լրագրող։
Յաղթողները յայտնի կը դառնան հոկտեմբերի 1-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանութեան արարողութեան ժամանակ։