Հա

Մարզական

27/09/2020 - 08:24

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Պախտակոր»-«Էսթեղլալ»՝ 2:1. արկածախնդրութիւնն աւարտւած է

Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտում երէկ՝ սեպտեմբերի 26-ին մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir»- Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտում երէկ՝ սեպտեմբերի 26-ին մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Այս փուլի ուղեգիր ձեռք բերած իրանական երկու թիմերից առաջինը խաղադաշտ դուրդ եկաւ «Էսթեղլալ»-ը, որի մրցակիցը ուզբեկական «Պախտակոր»-ն էր:

Թէեւ 32-րդ րոպէին Ալի Քարիմին տուգանային գեղեցիկ հարւածով բացեց հանդիպման հաշիւը, այնուամենայնիւ հանդիպման ընթացքում «Պախտակոր»-ն ունէր խաղային եւ տարածքային որոշակի առաւելութիւն, որն էլ նիւթականի վերածեց երկու անգամ:

41-րդ րոպէին Դրագան Չերանն օգտւելով «Էսթեղլալ»-ի պաշտպանների դիրքային անփոյթ խաղից, գլխի հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ 47-րդ րոպէին էլ «Էսթեղլալ»-ի ֆուտբոլիստների սերիալական բացթողումների արդիւնքնում Էրէն Դերդեոքը դիպուկ հարւածով ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը: 2:1՝ եւ «Էսթեղլալ»-ի ասիական արկածախնդրութիւնն աւարտւած է:

Օրւայ միւս խաղում սաուդական «Ալ Ահլի»-ն 11 մետրանոց հարւածներում 4:3 հաշւով պարտութեան մատնեց ԱՄԷ-ի «Շաբաբ ալ Ահլի»-ին: Հնադիպման հիմնական եւ լարացուցիչ ժամանակներն աւարտւել էին ոչ ոքի՝ 1:1 հաշւով:

Այսօր՝ սեպտեմբեր 27-ին խաղադաշտ դուրս կը գայ Իրանի վերջին ներկայացուցիչը՝ «Փերսփոլիս»-ը, որն ուժերը կը չափի կատարական «Ալ Սաադ»-ի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։