Հայաստանի ազգային հաւաքականի ավագ, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը շնորհակալութիւն է յայտնել իտալական ակումբին, որը նւէրներ է ուղարկել հայ երկրպագուներին:
«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի ավագ, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը շնորհակալութիւն է յայտնել իտալական ակումբին, որը նւէրներ է ուղարկել հայ երկրպագուներին: Տեղեկացնում է News.am-ը:
«Ամբողջ սրտով շնորհակալ եմ «Ռոմա»-ին, Roma Cares-ին իմ երկրին հումանիտար օգնութեան համար: Ընդմիշտ Ջալոռոսի»,- ֆէյսբուքեան էջում գրել է 31-ամեայ ֆուտբոլիստը:
Յիշեցնենք, որ աւելի վաղ Հենրիխ Մխիթարեանը բաց նամակով դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողութիւնները դադարեցնելու ուղղութեամբ: