Լեւոն Արոնեանը հարցազրոյց է տւել Chess24 պարբերականին՝ ներկայացնելով Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակը:
«alikonline.ir» - Լեւոն Արոնեանը հարցազրոյց է տւել Chess24 պարբերականին՝ ներկայացնելով Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակը. տեղեկացնում է Tert.am-ը:
«Իմ երկիրը յարձակումների է ենթարկւում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Եթէ անհրաժեշտ լինի, ես կը միանամ բանակին: Մենք պաշտպանում ենք մեր խաղաղ ապրելու իրաւունքը: Իւրաքանչիւր հայի համար այս պահին սա է միակ մտահոգութիւնը: Ես վերադառնում եմ եւ կանեմ ամէնն, ինչ իմ ուժերի սահմաններում է երկրիս օգնելու համար»,- ասել է Արոնեանը:
Արոնեանն այս հարցազրոյցը տւել է Նորւեգիայում ընթացող առաջնութեան եզրափակչում Մագնուս Կառլսէնի նկատմամբ տարած յաղթանակից մէկ օր անց: