Հա

Մարզական

26/10/2020 - 13:20

«Ֆորմուլա 1»-ի աւտոարշաւորդ Մաքս Ֆերստապէնը գումար է փոխանցել ՀՀ Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամին

«Ֆորմուլա 1»-ի յայտնի աւտոարշաւորդ Մաքս Ֆերստապէնը հոկտեմբերի 25-ին՝ մրցանակային տեղ գրաւելու առթիւ 100 դոլար է նւիրաբերել Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամին եւ հետեւեալ գրառումն է կատարել հիմնադրամի կայքում։

«alikonline.ir» - «Ֆորմուլա 1»-ի յայտնի աւտոարշաւորդ Մաքս Ֆերստապէնը հոկտեմբերի 25-ին կայացած Պորտուգալիայի Գրան Պրիում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Մրցանակային տեղ գրաւելու առթիւ հոլանդացի 23-ամեայ աւտոարշաւորդը 100 դոլար է նւիրաբերել Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամին եւ հետեւեալ գրառումն է կատարել հիմնադրամի կայքում։ Գրում է Hetq.am-ը:

«Ես չէի կարող վայելել այսօրւայ յաղթանակս, եթէ նւիրաբերութիւն չկատարէի հայ զինւորների ապահովագրութեան հիմնադրամին։ Նրանք ամէն օր իրենց կեանքն են զոհում յանուն հայրենիքի»։

«Ի սրտէ շնորհակալ ենք քեզ, Մա'քս»,- ֆէյսբուքեան էջում արձագանքել է հիմնադրամը։

Նշենք, որ Մաքս Ֆերստապէնը ներկայում համարւում է «Ֆորմուլա 1»-ի առաջատար աւտոարշաւորդներից մէկը։ 2019 թւականի մրցաշրջանի արդիւնքներով դարձել է «Ֆորմուլա 1»-ի բրոնզէ մեդալակիր։ Նա ներկայացնում է աւստրիական «Ռեդ Բուլ» թիմը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։