Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսեայ վարկանիշային աղիւսակը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանն առաջադիմել է երեք աստիճան եւ 6-րդ տեղում է։
«alikonline.ir» - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հրապարակել է շախմատիստների ամենամսեայ վարկանիշային աղիւսակը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանն առաջադիմել է երեք աստիճան եւ 6-րդ տեղում է։
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնն է։ Արոնեանից առաջ են նաեւ ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան, չինացի Դին Լիրենը, ռուսաստանց Եան Նեպոմնեաշչին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյէ-Լագրաւը։
Հայաստանի ներկայացուցիչներից լաւագոյն 100-ի մէջ են նաեւ Գաբրիէլ Սարգսեանը՝ 54, Հրանտ Մելքումեանը՝ 79, Կարէն Գրիգորեանը՝ 84։