Հա

Մարզական

07/11/2020 - 11:30

«Մատ տեռորին». Լեւոն Արոնեանը խաղային սեանս կանցկացնի Արցախի ու Հայաստանի երեխաների հետ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը եւ Մանուէլ Պետրոսեանը միաժամանակեայ խաղի սեանս կանցկացնեն Արցախից եւ Հայաստանից ընտրւած 20 տաղանդաւոր երեխաների հետ։ 

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը եւ Մանուէլ Պետրոսեանը միաժամանակեայ խաղի սեանս կանցկացնեն Արցախից եւ Հայաստանից ընտրւած 20 տաղանդաւոր երեխաների հետ։ Այս մասի տեղեկանում ենք Լեւոն Արոնեանի ֆէյսբուքեան էջից։

«Նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրաւիրում եմ բոլորիդ Շառլ Ազնաւուրի անւան հրապարակ, որտեղ կը կայանայ «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես եւ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսեանը կանցկացնենք միաժամանակեայ խաղի սեանս՝ Արցախից եւ Հայաստանից ընտրւած 20 տաղանդաւոր երեխաների հետ։

Դրանից բացի, կանցկացւի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լեւոն Արոնեան» գրքի անւանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացւած հասոյթն ամբողջութեամբ կը փոխանցւի Hayastan All Armenian Fund «Հայաստան» Համահայկական հիմնադրամին։ Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչութեան դէմ։ Ուրախ կը լինեմ տեսնել բոլորիդ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։