Ֆուտբոլային աշխարհը սգում է ֆուտբոլի աստծու մահը։ Երէկ՝ նոյեմբերի 25-ին մահացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգօ Մարադոնան։
«alikonline.ir» - Ֆուտբոլային աշխարհը սգում է ֆուտբոլի աստծու մահը։ Երէկ՝ նոյեմբերի 25-ին մահացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգօ Մարադոնան։
60-ամեայ լեգենդի մօտ սրտի կանգ է արձանագրւել։ Բժիշկներին չի յաջողւել փրկել նրա կեանքը։ Նրա մահւան կապակցութեամբ Արգենտինայի նախագահը երկրում մի օրեայ ազգային սուգ է յայտարարել: Դիեգօ Արմանդօ Մարադոնային շատերը համարում են բոլոր ժամանակների լաւագոյն ֆուտբոլիստը։