Հա

Մարզական

26/11/2020 - 09:10

ՖԻՖԱ. «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի ու մարզիչի յաւակնորդները»

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2020 թ. The Best մրցանակաբաշխութեան յաւակնորդների անունները: 11 անւանակարգերում լաւագոյնների քւէարկութիւնը կանցկացւի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 9-ը: Կընտրւեն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստը, մարզիչը, դարպասապահը եւ ֆուտբոլիստուհին:

«alikonline.ir» - ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2020 թ. The Best մրցանակաբաշխութեան յաւակնորդների անունները: 11 անւանակարգերում լաւագոյնների քւէարկութիւնը կանցկացւի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 9-ը: Կընտրւեն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստը, մարզիչը, դարպասապահը եւ ֆուտբոլիստուհին: Տեղեկացնում է News.am-ը:

Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի մրցանակին յաւակնում են Տեագօ Ալկանտարան («Լիւերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Իւվենտուս»), Կեւն դէ Բրուենէն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լեւանդովսկին («Բաւարիա»), Սադիօ Մանէն («Լիւերպուլ»), Կիլիան Մբապէն (ՊՍԺ), Լիոնէլ Մեսսին («Բարսելոնա»), Նէյմարը (ՊՍԺ), Սերխիօ Ռամոսը («Ռէալ»), Մոհամեդ Սալահը («Լիւերպուլ») եւ Վիրջիլ վան Դէյկը («Լիւերպուլ»):

Լաւագոյն դարպասապահի մրցանակին յաւակնում են Ալիսով Բեկէրը («Լիւերպուլ»), Տիբօ Կուրտուան («Ռէալ»), Կէյլոր Նաւասը (ՊՍԺ), Մանուէլ Նոյէրը («Բաւարիա»), Եան Օբլակը («Աթլետիկօ») եւ Մարկ-Անդրէ տեր Շտեգէնը («Բարսելոնա»):

Լաւագոյն մարզիչի յաւակնորդների թւում են Մարսելօ Բելսան («Լիդս»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բաւարիա»), Իւրգէն Կլոպը («Լիւերպուլ»), Խուլեն Լոպետէգին («Սեւիլիա») եւ Զինեդին Զիդանը («Ռէալ»):

Յիշեցնենք, որ 2019 թւականին ՖԻՖԱ-ի վարկածով տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ էր ճանաչւել կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին:

The Best մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ դեկտեմբերի 17-ին: Կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած սահմանափակումների պատճառով այս տարի մրցանակաբաշխութիւնը կանցկացւի օնլայն ռեժիմով:

France Football-ը կորոնավիրուսի պատճառով այս տարի չեղեալ էր յայտարարել «Ոսկէ գնդակ»-ի մրցանակաբաշխութիւնը: Պատմութեան մէջ առաջին անգամ մրցանակը բաժին չի հասնի որեւէ խաղացողի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։