Fifa.com-ը «Հայաստանի երկարատեւ պայքարը յաջողութեան համար» վերնագրով յօդւած է հրապարակել եւ առանձին հատւած յատկացրել 70-ական թւականների «Արարատ»-ի յաղթանակներին:
«alikonline.ir» - Fifa.com-ը «Հայաստանի երկարատեւ պայքարը յաջողութեան համար» վերնագրով յօդւած է հրապարակել եւ առանձին հատւած յատկացրել 70-ական թւականների «Արարատ»-ի յաղթանակներին:
ՖԻՖԱ-ի պաշտօնական կայքը` Fifa.com-ը, պատմել է լեգենդար «Արարատ-73»-ի յաղթանակների մասին։ Տեղեկութիւնը յայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայութիւնը։ Գրում է Sputnik Արմենիան:
«Հայաստանի երկարատեւ պայքարը յաջողութեան համար» վերնագրով յօդւածում նշւում է, որ հայկական ֆուտբոլը յաջողութիւնների առաջին համը զգացել է 70-ականներին, երբ երկիրը նախկին ԽՍՀՄ-ի մաս էր կազմում:
«Երեւանի «Արարատ»-ն առաջնութիւնում յաղթելու իր ուղին գծեց 1973-ին։ Այդ մրցաշրջանում նրանք գլխավերեւում բարձրացրին նաեւ Սովետական գաւաթը՝ ձեւակերպելով բացառիկ դուբլ։ Նրանց յաջողութիւնն իսկապէս շոկային էր։ «Արարատ»-ը առաջատար չէր համարւում, սակայն նրանց խաղը տարբերւում էր մրցակիցներից։ Ի տարբերութիւն Կիեւի եւ Մոսկւայի մեծ ակումբների, որոնք աչքի էին ընկնում տակտիկական կարգապահութեամբ եւ արագ փոխանցումներով, «Արարատ»-ի գլխաւոր մարզիչ Նիկիտա Սիմոնեանը խրախուսում էր, որ իր թիմի ֆուտբոլիստները դրսեւորէին իրենց եւ գնդակով խաբկերի դիմէին։ Նրանք աշխատում էին որպէս միասնական թիմ եւ չունէին իրական աստղեր»,- նշւած է հրապարակման մէջ։
Յօդւածագիրն անդրադարձել է նաեւ «Արարատ»-ի` միջազգային ասպարէզում հասած յաջողութիւններին։ Մասնաւորապէս 1974-1975 մրցաշրջանի Չեմպիոնների գաւաթի խաղարկութիւնում նրանք առաջին փուլում պայքարից դուրս մղեցին նորւեգական «Վիկինգ»-ին, իսկ երկրորդ փուլում՝ «Քորք Սելթկ»-ին։
Երրորդ փուլում «Արարատ»-ի մրցակիցն էր գերհզօր «Բայերն Միւնխէն»-ը, որին առաջնորդում էր Ֆրանց Բեկենբաուէրը, իսկ թիմում կային 1974-ին Գերմանիայի կազմում աշխարհի չեմպիոն դարձած մի շարք ֆուտբոլիստներ։
Չնայած նրան, որ «Բայերն Միւնխէն»-ն ընդհանուր հաշւով 2:1 հաշւով յաղթանակ տարաւ, հայ ֆուտբոլիստներն, այնուամենայնիւ, 1:0 հաշւով յիշարժան յաղթանակ տարան պատասխան խաղում։