Հա

Մարզական

30/11/2020 - 12:30

Պաշտօնական. «Նապոլի»-ի ստադիոնը կանւանափոխւի Մարադոնայի անունով

Նապոլի «Սան Պաոլօ» ստադիոնը կանւանափոխւի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգօ Մարադոնայի անունով: Այդ մասին յայտնել է Նապոլի քաղաքապետ Լուիջի Դէ Մադժիստրիսը: 

«alikonline.ir» - Նապոլի «Սան Պաոլօ» ստադիոնը կանւանափոխւի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգօ Մարադոնայի անունով: Այդ մասին յայտնել է Նապոլի քաղաքապետ Լուիջի Դէ Մադժիստրիսը: Տեղեկացնում է News.am-ը:

«Կային մի շարք փայլուն գաղափարներ, բայց մենք կանգ առանք «Ստադիօ Դիեգօ Արմանդօ Մարադոնա» անւանման վրայ»,- քաղաքապետի խօսքը մէջբերում է football-italia-ն:

Յիշեցնենք, որ Դիեգօ Մարադոնան «Նապոլի»-ում խաղացել է 1984-1991-ը՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն:

Աշխարհի չեմպիոնը մահացել է նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատութեան էր ենթարկւել ուղեղի արյունազեղման հետեւանքով: Նա դուրս էր գրւել հիւանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը յայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողութիւնից, իսկ շտապօգնութիւնը կանչից կէս ժամ յետոյ է հասել տեղ։

Լեգենդար յարձակւողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թւականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թւականներին Մարադոնան հանդէս է եկել «Բոկա Խունիորս»-ում, 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնա»-ում, 1984-1991-ին՝ իտալական «Նապոլի»-ում, 1992-1993-ին՝ իսպանական «Սեւիլիա»-ում, 1993-1994-ին՝ արգենտինական «Նիւելս Օլդ Բոյս»-ում: Որպէս ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորս»-ը, որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թւականին եւ խաղացել մինչեւ 1997 թւականը:

Արգենտինայի ազգային հաւաքականում Մարադոնան հանդէս է եկել 1977-1994 թւականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986 թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թւականներին գլխաւորել է Արգենտինայի հաւաքականը, որտեղից հեռանալուց յետոյ աշխատել է «Ալ Վասի»-ում, «Ֆուջարիա»-ում, «Դորադոս դէ Սինալոա»-ում: 2019 թւականից մարզիչը գլխաւորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։