Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Բարսելոնա»-ի նկատմամբ 3:0 հաշւով յաղթանակից յետոյ խօսել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնէլ Մեսսիի մասին:
«alikonline.ir» - Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Բարսելոնա»-ի նկատմամբ 3:0 հաշւով յաղթանակից յետոյ խօսել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնէլ Մեսսիի մասին: Գրում է News.am-ը:
«Մենք մրցանակաբաշխութեան արարողութիւնների ենք մասնակցում արդէն 12-13 տարի, եւ ես երբեք Մեսսիի մէջ չեմ տեսել մրցակցի, դրա մասին խօսում է միայն մամուլը: Մենք միշտ ունեցել ենք լաւ յարաբերութիւններ: Եթէ հարցնէք Մեսսիին, նա կասի ձեզ նոյնը:
Այս յաղթանակը վստահութեան կուտակում է: Մեզ անհրաժեշտ էր այսպիսի յաղթանակ՝ մեծ թիմի դէմ խաղում: Երբ դու 3 գոլ ես խփում «Նոու Կամպ»-ում, չես կարող կասկածներ ունենալ այն հարցի վերաբերեալ, որ արժանի էիր յաղթանակի»,- Ռոնալդուի խօսքը մէջբերում է Movistar-ը:
Յիշեցնենք, որ այդ խաղում 35-ամեայ Ռոնալդուն դարձաւ դուբլի հեղինակ՝ 2 գոլերն էլ խփելով 11 մետրանոցից: «Իւվենտուս»-ն ու «Բարսելոնա»-ն փլէյ-օֆֆի ուղեգիր նւաճեցին 15-ական միաւորով: Թուրինցիները խմբում գրաւեցին առաջին տեղը, իսկ կատալոնացիները՝ երկրորդ: