Հա

Մարզական

23/12/2020 - 11:00

Կեանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի աստղերից Արկադի Անդրէասեանը

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կեանքից հեռացել է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրէասեանը։

«alikonline.ir» - Այսօր՝ դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կեանքից հեռացել է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրէասեանը։

Արկադի Անդրէասեանը ծնւել է 1947 թւականի օգոստոսի 11-ին, Բաքւում: Ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է դեռեւս պատանի տարիքից: Որպէս ֆուտբոլիստ նա աչքի է ընկել իր բարձրակարգ տեխնիկայով, տակտիկական ճկուն մտածողութեամբ, նուրբ դիտողականութեամբ, խաբսի եւ փոխանցման վարպետութեամբ, խաղի հմուտ կազմակերպման վարպետութեամբ եւ դիպուկ հարւածներով։

1969-78 թթ. Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդէս է եկել ԽՍՀՄ առաջնութեան բարձրագոյն խմբում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ։ Նա լեգենդար «Արարատ-73»-ի առանցքային ֆուտբոլիստներից եւ աստղերից մէկն էր:

«Արարատ»-ի կազմում Արկադի Անդրէասեանը 1973 թւականին նւաճել է ԽՍՀՄ-ի չեմպիոնի կոչումը, իսկ 1973 եւ 1975թթ. ԽՍՀՄ գաւաթը: 

1972-1975 թթ. ԽՍՀՄ հաւաքականի անդամ է եղել , մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ։ 1969-72 թթ. հանդէս է եկել ԽՍՀՄ օլիմպիական հաւաքականում, մասնակցել է 10 խաղի, խփել 4 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր (1972): 

Ֆուտբոլիստի կարիերան աւարտելով՝ որպէս գլխաւոր մարզիչ աշխատել է Աբովեանի «Կոտայք»-ում (1979-81), Երեւանի «Արարատ»-ում (1982-1983 եւ 1986-989, թիմի լաւագոյն արդիւնքը՝ 5-րդ տեղ), Հոկտեմբերեանի «Սպարտակ»-ում (1984-1985) եւ ՀՀ առաջնութեան մասնակից Էջմիածնի «Զւարթնոց»-ում (1992-93)։ Աշխատել է նաեւ Լիբանանում, այնուհետեւ գլխաւորել է Երեւանի «Արարատ»-ը (1996-2003)[3], «Միկան»։ 

Մեծ է Արկադի Անդրէասեանի ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման եւ վերելքի գործում: Նա համարւում է հայկական ֆուդբոլի պատմութեան 3 լաւագոյն ֆուտբոլիստներից մէկը, Հենրիխ Մխիթարեանի եւ Խորէն Յովհաննիսեանի կողքին: 

Հայ ֆուտբոլասէրները դեռեւս յիշում են 1975 թւականի մարտի 15-ին Երեւանի «Հրազդան» ստադիոնում, 1974-75 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բայերն Միւնխէն»-ի դարպասին խփած նրա գեղեցիկ գոլը, որն «Արարատ»-ին 1:0 հաշւով յաղթանակ պարգեւեց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։