Հա

Մարզական

27/12/2020 - 11:25

ՖԻՖԱ-ն շնորհաւորել է Հենրիխ Մխիթարեանին

ՖԻՖԱ-ն շնորհաւորել է Հենրիխ Մխիթարեանին Հայաստանի տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ ճանաչւելու առթիւ:

«alikonline.ir» - ՖԻՖԱ-ն շնորհաւորել է Հենրիխ Մխիթարեանին Հայաստանի տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ ճանաչւելու առթիւ: Գրում է Panorama.am-ը:

«Ճանաչւել երկրի լաւագոյն ֆուտբոլիստ 10-րդ անգամ, երբ ընդամենը 31 տարեկան ես... միայն կոմիքսներում կարող ես հանդիպել նման բան: Շնորհաւորում ենք իտալական «Ռոմա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարեանին՝ Հայաստանի տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ ճանաչւելու առթիւ»,- նշւած է ՖԻՖԱ-ի թւիթերեան էջում։

Նախօրէին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ» անւանակարգում 2020 թւականի քւէարկութեան արդիւնքները: Հաւաքելով 133 միաւոր` Հայաստանի 2020 թ. լաւագոյն ֆուտբոլիստ էր ճանաչւել Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։