Հա

Մարզական

02/01/2021 - 10:10

Հենրիխ Մխիթարեանը «Ռոմա»-ի լաւագոյն ֆուտբոլիստն է դեկտեմբերին

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ճանաչւել է իտալական «Ռոմա»-ի՝ դեկտեմբերի լաւագոյն ֆուտբոլիստ:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ճանաչւել է իտալական «Ռոմա»-ի՝ դեկտեմբերի լաւագոյն ֆուտբոլիստ: Ըստ News.am-ի՝ hաղորդում է ակումբի մամուլի ծառայութիւնը:

Երկրպագուների շրջանում անցկացւած քւէարկութեան արդիւնքում 31-ամեայ կիսապաշտպանը գերազանցել է Ջորդան Վերետուին, Էդին Ջեկոյին, Լէոնարդօ Սպինացոլային եւ Գոնսալօ Վիլեարին:

Դեկտեմբերին Հենրիխ Մխիթարեանը «Ռոմա»-ի կազմում անցկացրած 7 խաղերում դարձել է 2 գոլ եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Յիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնութեան 14 տուրերում հայ կիսապաշտպանը մասնակցել է 14 խաղի եւ դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։