Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը երկրորդն է Airthings Masters առցանց մրցաշարում։
«alikonline.ir» - Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը երկրորդն է Airthings Masters առցանց մրցաշարում։
Եզրափակիչի խաղային երկրորդ օրում Հայաստանի հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը պարտւեց ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովին։ Խաղային առաջին օրը եւս նա պարտութիւն էր կրել։ Առաջին եւ երրորդ պարտիաներն աւարտւեցին ոչ ոքի, իսկ երկրորդում յաղթեց Ռաջաբովը:
Այսպիսով, հայ գրոսմայստերը մրցաշարն աւարտեց երկրորդ տեղում։ Մրցաշարի յաղթող ճանաչւեց Ռաջաբովը։
Երրորդ տեղի համար միմեանց դէմ մրցում էին Դանիլ Դուբովն ու Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը։ Խաղային առաջին օրը գրանցւել էր ոչ-ոքի։ Վաշիէ-Լագրաւը յաղթեց ռուս շախմատիստին ու աւարտեց մրցաշարը 3-րդ տեղով։