Իտալիայի չեմպիոն Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտօնական խաղերում խփած գոլերի քանակով գերազանցեց լեգենդար բրազիլացի Պելէին։
«alikonline.ir» - Իտալիայի չեմպիոն Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտօնական խաղերում խփած գոլերի քանակով գերազանցեց լեգենդար բրազիլացի Պելէին։
Իտալիայի առաջնութեան 15-րդ տուրում «Իւվենտուս»-ը 4։1 հաշւով յաղթեց «Ուդինեզէ»-ին, Ռոնալդուն դարձաւ դուբլի հեղինակ եւ կարիերայի ընթացքում պաշտօնական հանդիպումներում խփած գոլերի քանակը հասցրեց 758-ի, ըստ News.am-ի՝ հաղորդում է Goal.com-ը։
Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգ»-ում, անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում, Մադրիդի «Ռէալ»-ում, «Իւվենտուս»-ում եւ Պորտուգալիայի հաւաքականում անցկացրել է 1032 հանդիպում։
Պելէն 812 պաշտօնական խաղում խփել է 757 գոլ։ Ռեկորդակիրը չեխական ֆուտբոլի լեգենդ Եոզէֆ Բիցանն է՝ 759 գոլ։