Հա

Մարզական

28/01/2021 - 07:40

Մահացել է անւանի ֆուտբոլիստ Մեհրդադ Մինաւանդը

Երէկ երեկոյեան Թեհրանի «Լալէ» հիւանդանոցում մահացել է անւանի ֆուտբոլիստ Մեհրդադ Մինաւանդը։

«alikonline.ir» - Երէկ երեկոյեան Թեհրանի «Լալէ» հիւանդանոցում մահացել է անւանի ֆուտբոլիստ Մեհրդադ Մինաւանդը։

Անցեալ շաբաթ նա հիւանդանոց էր տեղափոխւել ծայրայեղ ծանր վիճակում՝ COVID-19 հիւանդութեան պատճառով։ Նրա կեանքը փրկելուն ուղղւած բժիշկների բոլոր ջանքերը, ցաւօք, ապարդիւն են անցել։

Մեհրդադ Մինաւանդը 45 տարեկան էր։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդէս է եկել իրանական «Փաս», «Փերսփոլիս», «Սեփահան» եւ «Ռահ Ահան» ակումբներում, աւստրիական «Շտուրմ Գրաց»-ում, բելգիական «Շառլերօ»-ում եւ ԱՄԷ-ի «Ալ Շաբաբ»-ում։ Իրանի ազգային հաւաքականի կազմում անց էր կացրել 67 խաղ, խփել 4 գնդակ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։