Այսօր Թեհրանի «Ֆարհիխթեգան» հիւանդանոցում մահացել է անւանի ֆուտբոլիստ Ալի Անսարեանը։
«alikonline.ir» - Այսօր Թեհրանի «Ֆարհիխթեգան» հիւանդանոցում մահացել է անւանի ֆուտբոլիստ Ալի Անսարեանը։
Անցեալ շաբաթ նա հիւանդանոց էր տեղափոխւել ծայրայեղ ծանր վիճակում՝ COVID-19 հիւանդութեան պատճառով։ Նրա կեանքը փրկելուն ուղղւած բժիշկների բոլոր ջանքերը, ցաւօք, ապարդիւն են անցել։
Ալի Անսարեանը 43 տարեկան էր։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդէս է եկել իրանական «Էսթեղլալ», «Փերսփոլիս», «Սեպասի», «Էսթեղլալ է Ահւազ», «Ռահ ահան» եւ մի քանի այլ ակումբներում: