Հա

Մարզական

09/02/2021 - 08:10

Աշխարհի ակումբային առաջնութիւն. «Բայերն Միւնխէն»-ը դուրս եկաւ եզրափակիչ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ը դուրս եկաւ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնութեան եզրափակիչ:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ը դուրս եկաւ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնութեան եզրափակիչ:

Երէկ՝ երեկոյեան Դոհայի «Ահմեդ բին Ալի» ստադիոնում տեղի ունեցաւ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Եւրոպայի եւ Աֆրիկայի Չեմպիոնների լիգաների յաղթողներ՝ գերմանակ «Բայերն Միւնխէն»-ն ու եգիպտական «Ալ Ահլի»-ն:

Հանդիպման ողջ ընթացքում գերմանական ակումբն ունէր խաղային եւ տարածաքային բացայայտ առաւելութիւն, որը նիւթականի վերածեց երկու անգամ: «Բայերն»-ի կազմում դուբլի հեղինակ դարձաւ Ռոբերտ Լեւանդովսկին (17-րդ եւ 85-րդ րոպէներ):

«Բայերն Միւնխէն»-ը եզրափակիչում կը մրցի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի յաղթող, մեքսիկական «Տիգրէս»-ի հետ, որը կիսաեզրափակիչում դարձաւ ինչ-որ տեղ սենսացիայի հեղինակ, նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնելով Հարաւային Ամերիկայի  Լիբերտադորեսի գաւաթակիր, բրազիլական «Պալմէյրաս»-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։