ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ը դուրս եկաւ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնութեան եզրափակիչ:
«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ը դուրս եկաւ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնութեան եզրափակիչ:
Երէկ՝ երեկոյեան Դոհայի «Ահմեդ բին Ալի» ստադիոնում տեղի ունեցաւ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Եւրոպայի եւ Աֆրիկայի Չեմպիոնների լիգաների յաղթողներ՝ գերմանակ «Բայերն Միւնխէն»-ն ու եգիպտական «Ալ Ահլի»-ն:
Հանդիպման ողջ ընթացքում գերմանական ակումբն ունէր խաղային եւ տարածաքային բացայայտ առաւելութիւն, որը նիւթականի վերածեց երկու անգամ: «Բայերն»-ի կազմում դուբլի հեղինակ դարձաւ Ռոբերտ Լեւանդովսկին (17-րդ եւ 85-րդ րոպէներ):
«Բայերն Միւնխէն»-ը եզրափակիչում կը մրցի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի յաղթող, մեքսիկական «Տիգրէս»-ի հետ, որը կիսաեզրափակիչում դարձաւ ինչ-որ տեղ սենսացիայի հեղինակ, նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնելով Հարաւային Ամերիկայի Լիբերտադորեսի գաւաթակիր, բրազիլական «Պալմէյրաս»-ին: