Հա

Մարզական

17/02/2021 - 10:55

Բուֆոնը 21-րդ դարի լաւագոյն դարպասապահն է, Կասիլիասը երկրորդն է

«Իւվենտուս»-ի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ճանաչւել է 21-րդ դարի լաւագոյն դարպասապահ՝ յայտնում է ֆուտբոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիան (IFFHS):

«alikonline.ir» - «Իւվենտուս»-ի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ճանաչւել է 21-րդ դարի լաւագոյն դարպասապահ՝ յայտնում է ֆուտբոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիան (IFFHS): Գրում է ArmSport.am-ը:

Կազմակերպութիւնը վարկանիշը կազմել է՝ հիմնւելով իր ամենամեայ վարկանիշների վրայ: Դարպասապահը, որը որեւէ տարի վարկանիշային աղիւսակի առաջին հորիզոնականն է զբաղեցրել, 20 միաւոր է վաստակել, երկրորդ տեղը զբաղեցրածը՝ 19 միաւոր, եւ այդպէս շարունակ:

Վարկանիշի թոփ 10-ում ընդգրկւել են՝

1. Ջանլուիջի Բուֆոն («Իւվենտուս», Իտալիա)՝ 330 միաւոր

2. Իկեր Կասիլիաս (նախկին՝ «Ռէալ», Իսպանիա)՝ 244

3. Պետր Չեխ (նախկին՝ «Չելսի», Չեխիա)՝ 218.

4. Մանուէլ Նոյէր («Բաւարիա», Գերմանիա)՝ 183.

5. Տիբօ Կուրտուա («Ռէալ», Բելգիա)՝ 130.

6. Վիկտոր Վալդէս (նախկին՝«Բարսելոնա», Իսպանիա)՝ 113.

7. Ուգօ Լեորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա)՝ 106.

8. Էդւին վան դեր Սար (նախկին՝ «Մանչեսթեր Իւնայթեդ», Նիդերլանդներ)՝ 105.

9. Օլիւէր Կան (նախկին՝ «Բաւարիա», Գերմանիա)՝ 99.

10. Կէյլոր Նաւաս (ՊՍԺ, Կոստա-Ռիկա)՝ 93.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։