Հա

Մարզական

18/02/2021 - 08:20

Չեմպիոնների լիգա. Թարեմի-CR7 դիմակայութեան առաջին ռաունդի յաղթողն իրանցի ֆուտբոլիստն էր

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում կայացան խաղարկային երկրորդ օրւայ հանդիպումները:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում կայացան խաղարկային երկրորդ օրւայ հանդիպումները:

Իրանցի ֆուտբոլիստների ուշադրութեան կենտրոնում էր «Պորտու»-«Իւվենտուս» հանդիպումը, որը նրանց համար վերածւել էր Մեհդի Թարեմիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի իւրայատուկ դիմակայման:

Միանգամից նշենք, որ «Վիշապներ»-ի այս օրերի փայլատակող աստղն ու առաջատարն արդարացրեց իրանցի ֆուտբոլասէրների ակնկալիքները: Հանդիպման երկրորդ րոպէին օգտւելով «Ծեր սինեորա»-ի պաշտպան Ռոդրիգօ Բենտանկուրի եւ դարպասպահ Վոյցեխ Շեսնիի չհամաձայնեցւած խաղից, Թարեմին բացեց հանդիպման հաշիւը՝ ՉԼ-ում խփելով իր առաջին գնդակը:

Թէեւ հանդիպման շարունակութիւնն անցաւ «Իւվենտուս»-ի ֆուտբոլիստների խաղային եւ տարածքային որոշակի առաւելութեամբ, այդուհանդերձ, «Պորտու»-ի ֆուտբոլիստներին երկրորդ խաղակէսի սկզբնամասում յաջողւեց կրկնապատկել հաշիւը: 48-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ Մարեգան: Թուրինցիները միայն կարողացան կրճատել հաշիւը: 82-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ Ֆեդերիկօ Կիեզան: 2:1՝ եւ Թարեմի-Ռոնալդու դիմակայութեան առաջին ռաունդն աւարտւեց իրանցի ռմբարկուի առաւելութեամբ:

Ի դէպ, այս գոլի շնորհիւ Մեհդի Թարեմին դարձաւ իրանցի 5-րդ ֆուտբոլիստը, ում յաջողւում է գոլի հեղինակ դառնալ ՉԼ-ում: Մինչ այդ աշխարհի ակումբային գլխաւոր մրցաշարում, իրանցի ֆուտբոլիստներից գոլի հեղինակ էին դարձել Ալի Դային, Մեհդի Մահդաւիքիան, Ալի Քարիմին եւ Սարդար Ազմունը:

Օրւայ երկրորդ խաղում իսպանական «Սեւիլիա»-ն հիւրընկալել էր գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ին: Հանդիպումն աւարտւեց 2:3 հաշւով՝ հիւրերի օգտին:

Գերմանական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձաւ նորւեգացի յարձակւող Էրլինգ Հոլանդը (27-րդ եւ 43-րդ րոպէներ): Դորտմունդցիների միւս գոլը խփեց Մահմուդ Դահուդը (19-րդ րոպէ): Իսպանական ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Սուսոն (7-րդ րոպէ) եւ Լիւկ դէ Եոնգը (84-րդ րոպէ):

ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչ փուլի միւս հանդիպումները կը կայանան յաջորդ շաբաթ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։