ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանը խօսել է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանի՝ ԱՄՆ տեղափոխութեան մասին:
«alikonline.ir» - ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանը խօսել է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանի՝ ԱՄՆ տեղափոխութեան մասին:
«Ես որեւէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապէս, նոյնիսկ ես նրան առաջարկել եմ հնարաւորութիւն ստեղծել, որ այդ օժանդակութիւնը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրւի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխւի, եւ նախկինի նման շախմատը յարգւի Հայաստանում»,- ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրոյցում:
Յիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Արոնեանը յայտնել էր ԱՄՆ տեղափոխութեան եւ այդ երկրի հաւաքականում հանդէս գալու մասին: