Հա

Մարզական

10/03/2021 - 08:10

Չեմպիոնների լիգա. «Պորտու»-ն ուժեղ էր «Իւվենտուս»-ից, «Դորտմունդ»-ը՝ «Սեւիլիա»-ից

Մեկնարկեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«alikonline.ir» - Մեկնարկեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Երէկ՝ ուշ երեկոյեան Թուրինում իտալական «Իւվենտուս»-ը հիւրընկալել էր պորտուգալական «Պորտու»-ին: Գերլարւած եւ գեղեցիկ խաղի արդիւնքում, «Ծեր սինեորա»-ն դուրս մնաց պայքարից՝ չնայած տարած յաղթանակին:

Հանդիպումն ակտիւ սկսեցին «Պորտու»-ի ֆուտբոլիստները: 17-րդ րոպէին թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը սեփական տուգանային հրապարակում, Իրանի ազգային հաւաքականի յարձակւող Մեհդի Թարեմիի դէմ պայքարում խախտեց խաղի կանոնները: Նշանակւած 11 մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց Սերժիու Օլիւէյրան։

Երկրորդ խաղակէսի հէնց մեկնարկին՝ 49-րդ րոպէին «Իւվենտուս»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Գոլի հեղինակ դարձաւ Ֆեդերիկօ Կիէզան: 54-րդ րոպէին իրավիճակը խիստ բարդացաւ «Պորտու»-ի համար: 2-րդ դեղին քարտն ստացաւ եւ խաղադաշտից հեռացւեց Մեհդի Թարեմին: 63-րդ րոպէին Ֆեդերիկօ Կիէզան դարձաւ դուբլի հեղինակ՝ խփելով «Իւվենտուս»-ի երկրոդ գոլը:

Հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց «Իւվենտուս»-ի յաղթանակով՝ 2:1 հաշւով: Սակայն, հաշւի առնելով այն հանգամանքը, որ առաջին խաղում «Պորտու»-ն յաղթել էր նոյն հաշւով, հանդիպումը տեղափոխւեց լրացուցիչ ժամանակ:

Լարացուցիչ ժամանակում ոճռորոշ դարձաւ 115-րդ րոպէին Սերժիու Օլիւէյրայի խփած 2-րդ գնդակը: եւ, թէեւ, «Իւվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիէն Ռաբիոն 117-րդ րոպէին խփեց «Իւվենտուս»-ի յաղթական գոլը, այդուհանդերձ, այդ գոլը չպաւարարեց իտալական ակումբին յաղթահարելու «Պորտու»-ի արգելքը: Երկու թիմերի դիմակայութեան վերջնահաշւարկը 4:4 էր, սակայն պորտուգալական ակումբը մրցակցի դաշտում խփած գոլերի շնորհիւ դուրս եկաւ յաջորդ փուլ:

Գերլարւած եւ ոչպաակաս դիտարժն էր նաեւ օրւայ երկրորդ հանդիպումը: Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը սեփական դաշտում հիւրընկալել էր իսպանական «Սեւիլիա»-ին: Երկու թիմերի առաջին հանդիպումն աւարտւել էր «Բորուսիա Դորտմունդ»-ի յաղթանակով՝ 3:2 հաշւով:

Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիւ (35-րդ եւ 54-րդ րոպէներ), գերմանական ակումբը հաշւում առաջ անցաւ 2:0 հաշւով: ի դէպ, այս գոլերի շնորհիւ նորւեգացի հրաշամանուկը դարձաւ իւրայատուկ ռեկորդի հեղինակ: Նա ՉԼ-ի պատմութեան առաջին ֆուտբոլիստն է, ում յաջողւել է 14 խաղում դառնալ 20 գոլի հեղինակ:

2:0 հաշւից յետոյ, «Սեւիլիա»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց ուշքի գալ եւ պատասխանել «Մեղուներ»-ի գնդակներին: Դուբլի հեղինակ դարձաւ Մարոկացի յարձակւող Իւսէֆ Էն-Նեսիրին (68-րդ եւ 90+5-րդ րոպէներ): իսպանական ակումբին, սակայն, աւելին անել չյաջողւեց: Երկու հանդիպումների վերջնահաշւարկում «Բորուսիա Դորտմունդ»-ը յաղթեց 5:4 հաշւով եւ դուրս եկաւ յաջորդ փուլ:

Այսօր կը կայանայ եւս երկու հանդիպում. «Լիւերպուլ»-ը կը հիւրընկալի «ՌԲ Լայպցիգ»-ին, ՊՍԺ-ն՝ «Բարսելոնա»-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։