«Ռոմա»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Եւրոպա լիգայի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչի «Շախտեոր»-ի դէմ խաղում (3-0) վնասւածք էր ստացել ու փոխարինւել առաջին կէսի վերջում։
«alikonline.ir» - «Ռոմա»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Եւրոպա լիգայի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչի «Շախտեոր»-ի դէմ խաղում (3-0) վնասւածք էր ստացել ու փոխարինւել առաջին կէսի վերջում։
Մխիթարեանի մօտ սրունքի մկանային վնասւածք էր, սակայն այն կարող է սպասւածից լուրջ լինել։ Այս մասին ըստ Armsport.am-ի՝ գրում է Corriere dello Sport-ը՝ նշելով, որ երէկ երեկոյեան Մխիթարեանը «Ռոմա»-ի մարզաբազայում տեղաշարժւել է յենակների օգնութեամբ։ Այսօր ու վաղը հայ կիսապաշտպանը մանրակրկիտ բուժզզնում կանցնի վնասւածքի լրջութեան աստիճանը հասկանալու համար։
Առաջին տպաւորութիւնը դրական չէ։ Աղբիւրի փոխանցմամբ՝ Մխիթարեանը դաշտ կարող է վերադառնալ միայն ապրիլի սկզբին՝ միջազգային դադարից յետոյ։ Սա նշանակում է, որ Մխիթարեանը կարող է բաց թողնել Հայաստանի հաւաքականի առաջիկայ խաղերը աշխարհի առաջնութեան ընտրական փուլում Իսլանդիայի եւ Ռումինիայի հետ, որոնք կայանալու են մարտի վերջին։