Հա

Մարզական

14/03/2021 - 08:40

Magnus Carlsen Invitational. Լեւոն Արոնեանը Կարլսէնի հետ կիսում է երկրորդ տեղը

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարում Լեւոն Արոնեանը Մագնուս Կարլսէնի հետ կիսում է երկրորդ տեղը:

«alikonline.ir» - Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարում Լեւոն Արոնեանը Մագնուս Կարլսէնի հետ կիսում է երկրորդ տեղը:

Երէկ մեկնարկած մրցաշարում արդէն 5 տուր է կայացել: Գրոսմայստեր Լեւոն Արոնեանն առաջին տուրում ցաւալի պարտութիւն է կրել ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովից, իսկ արդէն երկրորդ եւ երրորդ տուրերում տպաւորիչ յաղթանակներ է տարել Ռուսաստանը ներկայացնող Եան Նեպոմնեաշչիի եւ Սերգէյ Կարեակինի նկատմամբ:

4-րդ տուրում Արոնեանը կիսել է միաւորները ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովի հետ, իսկ 5-րդ տուրում յաղթել է արգենտինացի Ալան Պիչոտին։

5 տուրից յետոյ Արոնեանը 3.5 միաւորով երկրորդ տեղը կիսում է աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ: Առաջատարը Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրին է՝ 4 միաւորով:

Նախնական փուլում շախմատիստները կանցկացնեն 15-ական պարտիա՝ 3 օրում: Առաջին 8 տեղերը զբաղեցրած շախմատիստները պայքարը կը շարունակեն քառորդ եզրափակչում:

Յիշեցնենք, որ Արոնեանը վերջերս յայտարարեց մարզական քաղաքացիութիւնը փոխելու եւ այսուհետ ԱՄՆ-ի դրօշի ներքոյ հանդէս գալու մասին:

Meltwater Champions Chess Tour-ում Արոնեանը, այդուհանդերձ, դեռեւս ներկայացնում է Հայաստանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։