Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:
«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:
Իսպանական «Ռէալ Մադրիդ»-ը տանը որեւէ շանս չտւեց իտալական «Ատալանտա»-ին: Հանդիպման հաշիւը 34-րդ րոպէին բացեց Քարիմ Բենզեման: 60-րդ րոպէին Սերխիօ Ռամոսը, որն անվրէպ իրականացրեց 11-մետրանոցը, իսկ հանդիպման վերջակէտը 84-րդ րոպէին դրեց Մարկօ Ասենսիոն: «Ատալանտա»-ի միակ գնդակը 83-րդ րոպէին խփեց կոլումբացի յարձակւող Լուիս Մուրիէլը: 3:1՝ եւ «Ռէալ Մադրիդ»-ն այս դիմակայութիւնում առաւելութեան հասնելով ընդհանուր 4:1 հաշւով, դուրս եկաւ 1/8-րդ եզրափակիչ։
Օրւայ միւս խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հիւրընկալել էր գերմանական «Բորուսի Միւնխենգլադբախ»-ին: Այս խաղում եւս կրկնւեց երկու թիմերի առաջին հանդիպման արդիւնքը. «Սիթի»-ն յաղթեց 2:0 հաշւով, եւ դիմակայութիւնում առաւելութեան հասնելով ընդհանուր 4:0 հաշւով, դուրս եկաւ 1/4-րդ եզրափակիչ։
«Մանչեսթեր Սիթի»-ի կզմում գոլերի հեղինակ դարձան Քեւին դէ Բրոյնէն՝ 12-րդ րոպէին եւ Իլկայ Գիւնդողանը՝ 18-րդ րոպէին:
Այսօր կը կայանան 1/8-րդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները: «Բայերն Միւնխէն»-ը կը հիւրընկալի «Լացիօ»-ին, իսկ «Չելսի»-ն՝ «Ատլետիկօ Մադրիդ»-ին: