Հա

Մարզական

17/03/2021 - 10:50

Magnus Carlsen Invitational. Մագնուս Կարլսէնն ուժեղ էր Լեւոն Արոնեանից

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրը Լեւոն Արոնեանը 0.5:2.5 հաշւով պարտւեց աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնին:

«alikonline.ir» - Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրը Լեւոն Արոնեանը 0.5:2.5 հաշւով պարտւեց աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնին. հաղորդում է News.am-ը:

Առաջին ու երկրորդ պարտիաներում ՖԻՖԷ-ի առաջատարը հասաւ յաղթանակի, երրորդում գրանցւեց ոչ ոքի, ինչից յետոյ չորրորդ պարտիայի անհրաժեշտութիւն չեղաւ:

Քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրը կանցկացւի մարտի այսօր: Գրոսմայստերները կանցկացնեն 3-4 պարտիա:

Մրցաշարի նախնական փուլում Լեւոն Արոնեանը 15 տուրերում վաստակել էր 8 միաւոր 16 մասնակիցների մէջ 8-րդ տեղով դուրս եկել փլէյ-օֆֆ: Կարլսէնը 10.5 միաւորով գրաւել էր առաջին տեղը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։

Յիշեցնենք, որ Լեւոն Արոնեանն վերջին մրցաշարն է անցկացնում Հայաստանի դրօշի ներքոյ հանդէս գալուց հրաժարւելուց յետոյ: Սակայն այս մրցաշարում նա դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը եւ հանդէս է գալիս Հայաստանի դրօշի ներքոյ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։