Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրը Լեւոն Արոնեանը 1:2 հաշւով պարտւեց աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնին եւ լքեց պայքարը:
«alikonline.ir» - Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրը Լեւոն Արոնեանը 1:2 հաշւով պարտւեց աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնին եւ լքեց պայքարը: տեղեկացնում է News.am-ը:
Առաջին պարտիայում յաղթեց ՖԻԴԷ-ի առաջատարը, իսկ միւս 2 պարտիաներն աւարտւեցին ոչ ոքի: Քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրը Կառլսէնը յաղթել էր 2.5:0.5 հաշւով:
Կիսաեզրափակիչում Մագնուս Կառլսէնի մրցակիցը կը լինի ռուս Եան Նեպոմնեաշչին: Եզրափակիչի միւս ուղեգիրը կը վճարկեն Վեսլի Սոն (ԱՄՆ) ու Անիշ Գիրին (Հոլանդիա):
Մրցաշարի նախնական փուլում Լեւոն Արոնեանը 15 տուրերում վաստակել էր 8 միաւոր 16 մասնակիցների մէջ 8-րդ տեղով դուրս եկել փլէյ-օֆֆ: Կառլսէնը 10.5 միաւորով գրաւել էր առաջին տեղը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։
Յիշեցնենք, որ Արոնեանն առաջին մրցաշարն է անցկացնում Հայաստանի դրօշի ներքոյ հանդէս գալուց հրաժարւելուց յետոյ: Սակայն այս մրցաշարում նա դեռ չէր ներկայացնում ԱՄՆ-ը եւ հանդէս էր գալիս Հայաստանի դրօշի ներքոյ: