Հա

Մարզական

18/03/2021 - 08:05

Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչի վերջին ուղեգրերը բաժին հասան «Բայերն»-ին եւ «Չելսի»-ին

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց 1/8-րդ եզրափակիչ փուլը, եւ յայտնի դարձան 1/4-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Քառորդ եզրափակիչի վերջին ուղեգրերը բաժին հասան «Բայեր Միւնխէն»-ին եւ «Չելսի»-ին:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց 1/8-րդ եզրափակիչ փուլը, եւ յայտնի դարձան 1/4-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Քառորդ եզրափակիչի վերջին ուղեգրերը բաժին հասան «Բայեր Միւնխէն»-ին եւ «Չելսի»-ին:

Առաջին խաղում, մրցակցի դաշտում 4:1 հաշւով տարած յաղթանակից յետոյ, գործողը չեմպիոնը՝ «Բայերն Միւնխէն»-ը տանը եւս խնդիրներ չունեցաւ իտալական «Լացիօ»-ի հետ պատասխան խաղում: Գերմանական ակումբը յաղթեց 2:1 հաշւով, եւ դիմակայութիւնում առաւելութեան հասնելով ընդհանուր 6:2 հաշւով, դուրս եկաւ 1/4-րդ եզրափակիչ։

Բաւարացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Ռոբերտ Լեւանդովսկին (33-րոպէ) ու Էրիկ Չուպօ Մուտինգը (73-րդ րոպէ): «Լացիօ»-ի միակ գնդակը 82-րդ րոպէին խփեց Մարկօ Պարոլոն:

Օրւայ միւս խաղում անգլիական «Չելսի»-ն հիւրընկալել էր իսպանական «Ատլետիկօ Մադրիդ»-ին: Հաքիմ Զիիէշի (34-րդ րոպէ) եւ Էմերսոնի (90+4-րդ րոպէ) խփած գնդակների շնորհիւ անգլիական ակումբը յաղթեց 2:0 հաշւով, եւ այս դիմակայութիւնում առաւելութեան հասնելով ընդհանուր 4:1 հաշւով, դուրս եկաւ 1/4-րդ եզրափակիչ։

Յիշեցնենք, որ առաջին խաղում «Չելսի»-ն յաղթել էր 1:0 հաշւով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։