Հա

Մարզական

01/04/2021 - 08:20

Պատմական. Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երրորդ անընդմէջ յաղթանակը տօնեց

Հայաստանին ընտրանին պատմական արդիւնք գրանցեց աշխարհի առաջնութեան ընտրական փուլում` երրորդ անընդմէջ յաղթանակը տօնելով: Հայաստան-Ռումինիա` 3:2:

«alikonline.ir» - Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան որակաւորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունեց Ռումինիային:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկում Հայաստանի ընտրանին ստանդարտ դիրքից հնարաւորութիւն ունէր բացելու խաղի հաշիւը, սակայն գնդակը շեղ անցաւ: Ռումինիայի ընտրանին էլ շեշտը դրել էր հեռահար, ուժեղ հարւածների վրայ: Հայաստանի ընտրանին մեկնարկային 20 րոպէներին հիմնականում հակագրոհների վրայ էր աշխատում: Վիճակագրութիւնը Ռումինիայի օգտին էր` 29/71 յարաբերակցութեամբ: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշւով:

Երկրորդ խաղակէսի մեկնարկին Կապարոսը միանգամից երեք փոփոխութիւն կատարեց հնարաւորութիւն տալով Ադամեանին, Շաղոյեանին եւ հաւաքականի կազմում իր նորամուտը նշող 19-ամեայ Էդւարդ Սպերցեանին: Վերջինս պարզապէս փայլեց եւ 56-րդ րոպէին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում յայտնւելով եւ գրաւելով Ռումինիայի դարպասը:

Հակագրոհներից մէկի ժամանակ` 62-րդ րոպէին ռումինացիները հաւասարեցրեցին հաշւի տարբերութիւնը: Աչքի ընկաւ Ալեխանդրու Չիկալդաուն: Խփած գնդակից յետոյ հիւրերը շարունակեցին տիրել նախաձեռնութեանը եւ խփեցին նաեւ երկրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձաւ Ալեխանդրու Չիկալդաուն:

77-րդ րոպէին Չալըշըրի դէմ կոպիտ խաղի համար Ռումինիայի հաւաքականից կարմիր քարտ ստացաւ Պուշկաշը: Հիւրերը մնացին 10 ֆուտբոլիստով: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ընտրանին հիմնականում գրոհում էր: Եւ գոլը երկար սպասեց չտւեց` գլխի հարւածով աչքի ընկաւ ընտրանու աւագ եւ առաջատար Վարազդատ Յարոյեանը: Րոպէներ անց ռումինացիները խախտեցին խաղի կանոնները եւ նշանակւած 11 մետրանոցն անվրէպ իրացրեց Տիգրան Բարսեղեանը:

Հայաստանին ընտրանին պատմական արդիւնք գրանցեց աշխարհի առաջնութեան ընտրական փուլում` երրորդ անընդմէջ յաղթանակը տօնելով: Հայաստան-Ռումինիա` 3:2:

Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հաւաքականը կանցկացնի արդէն սեպտեմբերին` արտագնայ խաղում մրցելով Հիւսիսային Մակեդոնիայի դէմ: Այդ խաղը նախատեսւած է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապարոսի ընտրանին կը հիւրընկալւի Գերմանիային, իսկ 8-ին Երեւանում կընդունի Լիխտենշտէյնին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։