Հա

Մարզական

01/04/2021 - 08:30

«Այս յաջողութիւնը պատկանում է մեր երկրին». Կապարոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը Ռումինիայի դէմ տօնած յաղթանակը համարում է ամբողջ երկրինը:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը Ռումինիայի դէմ տօնած յաղթանակը համարում է ամբողջ երկրինը: Գրում է Yerkir.am-ը:

«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին: Բայց մենք գիտէինք, որ մեզ շատ բարդ մարտահրաւէր է սպասւում, որ խումբը բաւականին դժւար է: Մրցում ենք հաւաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմութիւն ունեն: Հայաստանի հաւաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ զգում ենք ինչ ասել է ընտրանու մարզաշապիկը կրելը: Այս յաջողութիւնը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին եւ ֆուտբոլիստերին»,- յետխաղեայ մամլոյ ասուլիսի ընթացքում ասաց Կապարոսը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան որակաւորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունեց Ռումինիային: Հայաստանին ընտրանին պատմական արդիւնք գրանցեց աշխարհի առաջնութեան ընտրական փուլում` երրորդ անընդմէջ յաղթանակը տօնելով: Հայաստան-Ռումինիա` 3:2: Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հաւաքականը կանցկացնի արդէն սեպտեմբերին` արտագնայ խաղում մրցելով Հիւսիսային Մակեդոնիայի դէմ: Այդ խաղը նախատեսւած է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապարոսի ընտրանին կը հիւրընկալւի Գերմանիային, իսկ 8-ին Երեւանում կընդունի Լիխտենշտէյնին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։