Հա

Մարզական

05/04/2021 - 08:20

Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Եայլեանը նւաճեց փոքր արծաթէ մեդալ, բայց երկամարտում 4-րդն էր

Մոսկւայում մեկնարկել է ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը, որը վարկանիշային է Տոկիօ-2020-ի համար: 

«alikonline.ir» - Մոսկւայում մեկնարկել է ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը, որը վարկանիշային է Տոկիօ-2020-ի համար: Տեղեկացնում է Tert.am-ը:

Հայաստանի հաւաքականից առաջինը պայքարի մէջ է մտել 55 կգ քաշային Իզաբելլա Եայլեանը: Պոկում վարժութիւնում Եայլեանը գրանցել է 90 կգ արդիւնք եւ արժանացել է փոքր արծաթէ մեդալի:

Հրում վարժութիւնը հայ ծանրամարտիկն աւարտել է 105 կգ արդիւնքով: Առաջին մօտեցումը յստակ է եղել, իսկ երկրորդ ու երրորդ մօտեցումների ժամանակ նա չի կարողացել ֆիքսել 110 կգ-անոց ծանրաձողը՝ երկամարտում 195 կգ արդիւնքով գրաւելով 4-րդ հորիզոնականը.

Հրում վարժութիւնում 113 կգ արդիւնքով յաղթողն ուկրայինայից Կամիլա Կոնոտոպն էր:

Յաղթողի կոչումը երկամարտի 208 կգ արդիւնքով նւաճել է ուկրայինայից Կամիլա Կոնոտոպը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։