Հա

Մարզական

07/04/2021 - 08:16

Չեմպիոնների լիգա. Առաջին պարտիաները «Ռէալ»-ի եւ «Սիթի»-ի օգտին էին

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց ¼-րդ եզրափակիչ փուլը: Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան առաջին հանդիպումները:

«alikonline.ir»- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց ¼-րդ եզրափակիչ փուլը: Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան առաջին հանդիպումները:

«Ռէալ Մադրիդ»-ը դիմակայութեան առաջին խաղում սեփական յարկի տակ առաւելութեան հասաւ«Լիւերպուլ»-ի նկատմամաբ: «Արքայական ակումբ»-ն առաւելութեան հասաւ 3:1 հաշւով:

Հանդիպման հաշիւը 27-րդ րոպէին բացեց Վինիսիուսը: 36-րդ րոպէին Ասենսիոն կրկնապատկեց իր թիմի առաւելութիւնը: 51-րդ րոպէին Մուհամմեդ Սալահը կրճատեց հաշւի տարբերութիւնը, իսկ 65-րդ րոպէին Վինիսիուսը դարձաւ դուբլի հեղինակ՝ ձեւակերպելով խաղի վերջնահաշիւը:

Օրւայ երկորդ խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն հիւրընկալել էր «Բորուսիա Դորտմունդ»-ին: Էմրէ Ջանի խաղադաշտի կենտրոնում թոյլ տւած կոպիտ սխալից յետոյ, հանդիպման հաշիւը 19-րդ րոպէին բացեց Քեւին դէ Բրոյնէն։

Երկրոդ խաղակեսում «Բորուսիա Դորտմունդ»-ի ֆուտբոլիստներն աւելի ակտիւ էին գործում: Նրանք խաղը փրկելու մի քանի լաւ հնարաւորութիւն ունեցան, ինչից կարողացան օգտւել միայն խաղաւարտին։ 84-րդ րոպէին հանդիպման հաշիւը հաւասարեցրեց Մարկօ Ռոյսը:

Ամէն ինչ, սակայն, այսքանով չաւարտւեց: Լարւած վերջաբանով խաղում Ֆիլ Ֆոդէնը 90-րդ րոպէին խփեց «Մանչեսթեր Սիթի»-ի երկրորդ գնդակը՝ անչափ կարեւոր յաղթանակ պարգեւելով իր թիմին:

Այսօր՝ ուշ երեկոյեան կը կայանայ եւս երկու հանդիպում: Գործող չեմպիոնը՝ «Բայերն Միւնխէն»-ը կը հիւրընկալի ՊՍԺ-ին, իսկ «Պորտու»-ն՝ «Չելսի»-ին:

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։