Հա

Մարզական

07/04/2021 - 10:20

«Անկարելի է խաղաղութիւն տեսնել առանց մեր յաղթանակի». Միհրան Յարութիւնեանը Մոնթէի խօսքերի ներքոյ դուրս եկաւ օկտագօն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին

Յունահռոմէական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Յարութիւնեանը 4-րդ յաղթանակը տարաւ MMA-ում:

«alikonline.ir» - Յունահռոմէական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Յարութիւնեանը 4-րդ յաղթանակը տարաւ MMA-ում. հաղորդում է Tert.am-ը:

Մոսկւայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ եւ 3 րոպէ 17 վայրկեանում նոկաուտի ենթարկեց մրցակցին։

Յատկանշական է, որ Միհրան Յարութիւնեանը ռինգին մօտեցաւ Մոնթէ Մելքոնեանի յայտնի խօսքերի ներքոյ՝ «Անկարելի է խաղաղութիւն տեսնել առանց մեր յաղթանակի: Պէտք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մէջ, յաղթենք»:

Այս մենամարտը Միհրան Յարութիւնեանի համար 5-րդն էր MMA-ում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։