Հա

Մարզական

10/04/2021 - 08:30

Եւրոպայի ծանրամարտի առաջնութիւն. Կարէն Աւագեանը՝ չեմպիոն, Լիանա Գիւրջեանն ու Յակոբ Մկրտչեանը՝ բրոնզէ մեդալակիր

Մոսկւայում շարունակւում է Եւրոպայի ծանրամարտի առաջնութիւնը: Մրցումային 6-րդ եւ 7-րդ օրերը արգասաբեր էին Հայաստանի ծանրորդների համար:

«alikonline.ir» - Մոսկւայում շարունակւում է Եւրոպայի ծանրամարտի առաջնութիւնը: Մրցումային 6-րդ եւ 7-րդ օրերը արգասաբեր էին Հայաստանի ծանրորդների համար. տեղեկացնում է News.am-ը:

89 կգ քաշային կարգում Կարէն Աւագեանը նւաճեց Եւրոպայի չեմպիոնի կոչումը: Նա երկամարտում հաւաքեց 375 կգ արդիւնք եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաւած վրացի Ռեւազ Դաւիթաձէին։

Եւրոպայի նորընծայ չեմպիոնը պոկում վարժութիւնում պայքարը սկսեց 165 կգ-ից, որը յաջողութեամբ պահեց գլխավերեւում: Աւագեանը յաջողութեամբ կատարեց նաեւ երկրորդ մօտեցումը՝ պոկելով 170 կգ: Երրորդ մօտեցման համար թիմի գլխաւոր մարզիչ Փաշիկ Ալավերդեանը պատւիրեց 175 կգ, որը նոյնպէս հայ ծանրորդը փայլուն կատարեց եւ նւաճեց պոկում վարժութեան փոքր ոսկէ մեդալ: Հրում վարժութիւնը հայ ծանրորդը սկսեց 200 կգ ու վստահութեամբ պահեց 200 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մօտեցումները 204 կգ-ոց ծանրածողին ձախողեց: Այս վարժութիւնում Կարէն Աւագեանը նւաճեց փոքր արծաթէ մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանի միւս ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետեանը երկամարտի 365 կգ (170+195) արդիւնքով գրաւեց երրորդ տեղը: Անդրանիկը պոկում վարժութիւնում ցոյց տւեց 170 կգ արդիւնքը եւ նւաճեց փոքր բրոնզէ մեդալ:

Կանանց 81 81 կգ քաշային Լիանա Գիւրջեանը երկամարտի 227 կգ արդիւնքով նւաճեց երրորդ տեղը:

Պոկում վարժութիւնում Լիանա Գիւրջեանը 98 կգ արդիւնքով գրաւեց 6-րդ տեղը։ Հրում վարժութիւնում նա 129 կգ արդիւնք, որը երկրորդն էր։

Չեմպիոնի կոչումը նւաճեց ուկրայինացի Ալինա Մարուշչակը՝ 236 կգ (109+127)։ Երկրորդ տեղը գրաւեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաելէ Նայօ Կեչատնկէն՝ 231 կգ (100+131)։

Յակոբ Մկրտչեանն էլ երկամարտի 372 կգ արդիւնքով գրաւեց երրորդ տեղը տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում: Հրում վարժութիւնում 212 կգ արդիւնքով Մկրտչեանն արժանացաւ նաեւ փոքր արծաթէ մեդալի:

Այսօր՝ ապրիլի 10-ին Հայաստանը կունենայ 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Յակոբեանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամուէլ Գասպարեանն ու Արսէն Մարտիրոսեանը: Պայքարի մէջ կը մտնի նաեւ 2019 թւականի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը 109 կգ քաշային կարգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։