Հա

Մարզական

15/04/2021 - 08:25

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ը մեկնարկեց յաղթանակով, «Ֆուլադ»ն ու «Թրաքթոր»-ը ոչ-ոքի խաղացին

Ասիայի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 2021թ. մրցաշրջանի խմբային փուլը: Երէկ՝ երեկոյեան իրանական թիմերից խաղադաշտ դուրս եկան «Փերսփոլիս»-ը, «Թրաքթոր»-ը եւ «Ֆուլադ»-ը:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 2021թ. մրցաշրջանի խմբային փուլը: Երէկ՝ երեկոյեան իրանական թիմերից խաղադաշտ դուրս եկան «Փերսփոլիս»-ը, «Թրաքթոր»-ը եւ «Ֆուլադ»-ը:

E խմբում «Փերսփոլիս»-ը մեկնարկեց յաղթանակով: Առաջին խաղում Իրանի գործող չեմպիոնն ու Ասիայի ՉԼ-ի նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակիցը ուժերը չափեց ԱՄԷ-ի «Ալ Վահդա»-ի հետ: Հանդիպման ելքը որոշեց թիմի աւագ Սէյէդ Ջալալ Հոսէյնին, որը 40-րդ րոպէին հեռահար գեղեցիկ հարւածով յաղթանակ պարգեւեց իր թիմին:

Այս խմբի միւս խաղում հնդկական «Գոա»-ն դարձաւ անակնկալի հեղինակ, ոչ-ոքի՝ 0:0 խաղալով կատարական «Ալ Րայան»-ի հետ խաղում:

B խմբում գոլառատ ստացւեց «Թրաքթոր»-«Պախտակոր» հանդիպումը: Երկրորդ խաղակէսի հէնց սկզբնամասում «Թրաքթոր»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց երկու գոլի առաւելութիւն ստանալ: 53-րդ րոպէին հանդիպման հաշիւը բացեց Աշկան Դեժագէն իսկ 3 րոպէ անց այն կրկնապտկեց Մոհամմադ Աբբասզադէն:

Շօշափելի այս առաւելութիւնը, սակայն, չյաջողւեց պահպանել: 69-րդ րոպէին Դրագան Չերանի եւ 75-րդ րոպէին Շարոֆ Մուխիդդինովի գոլերի շնորհիւ «Պախտակոր»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը, իսկ 82-րդ րոպէին Խոջիմաթ Էրկինովի գնդակի շնորհիւ առաւելութեան նժարը թեքել իրենց կողմը:

«Պախտակոր»-ին նոյնպէս տրւած չէր առաւելութիւնը պահպանելու բախտը: 85-րդ րոպէին Մոհամմադ Աբբասզադէն անվրէպ իրացրեց 11 մետրանոց հարւածը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 3:3:

Այս խմբի միւս խաղում ԱՄԷ-ի «Շարջա»-ն նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնեց Իրաքի «Ալ Ղուվա ալ Ջաւիա»-ին:

D խմբում «Ֆուլադ»-ի առաջին մրցակիցը կատարական «Ալ Սաադ»-ն էր: 61-րդ րոպէին Շիմբայի խփած գնդակի շնորհիւ «Ֆուլադ»-ը յաղթում էր 1:0 հաշւով, սակայն 89-րդ րոպէին Բուալամ Խոխի խփած գնդակի շնորհիւ «Ալ Սաադ»-ը խուսափեց պարտութիւնից:

Այս խմբի միւս խաղում սաուդական «Ալ Նասր»-ի եւ յորդանանեան «Ալ Վեհդաթ»-ի հանդիպումը նոյնպէս աւարտւեց ոչ-ոքի հաշւով: Գրանցւեց 0:0 հաշիւը:

Իրանական թիմերից այսօր խաղադաշտ դուրս կը գայ «Էսթեղլալ»-ը, որի մրցակիցը սաուդական «Ալ Ահլի»-ն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։