Հա

Մարզական

18/04/2021 - 08:35

Ֆլիկը հեռանում է «Բայերն Միւնխէն»-ից

Հանս-Դիտէր Ֆլիկը յայտարարել է, որ մրցաշրջանի աւարտին հեռանալու է «Բայերն Միւնխէն»-ի գլխաւոր մարզչի պաշտօնից:

«alikonline.ir» - Հանս-Դիտէր Ֆլիկը յայտարարել է, որ մրցաշրջանի աւարտին հեռանալու է «Բայերն Միւնխէն»-ի գլխաւոր մարզչի պաշտօնից. տեղեկացնում է Bild-ը:

«Այսօր ես թիմին յայտնեցի, որ մտադիր եմ ամռանը հեռանալ։ Ցանկանում եմ խզել պայմանագիրը մրցաշրջանի աւարտից յետոյ։ Կարեւոր էր, որ թիմն այդ մասին իմանար ինձնից։

Հեռանալու ցանկութեանս մասին ակումբի ղեկավարութեանը յայտնել եմ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց յետոյ։

Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել ակումբին, որը հնարաւորութիւն տւեց ինձ մարզել այս անհաւանական թիմը»,- ասել է 56-ամեայ անւանի մասնագէտը:

Ֆլիկը «Բայերն Միւնխէն»-ը գլխաւորում է 2019 թւականի նոյեմբերից։ Նրա ղեկավարութեամբ թիմը դարձել է պատմական ռեկորդի հեղինակ, մէկ մրցաշրջանում նւաճելով Գերմանիայի առաջնութեան, գաւաթի, սուպերգաւաթի, Չեմպիոնների լիգայի, Եւրոպայի սուպերգաւաթի եւ աշխարհի ակումբային գաւաթի չեմպիոնի կոչումը։

Յայտնի է, որ վերջին շրջանում Ֆլիկը լուրջ տարաձայնութիւններ ունէր ակումբի մարզական տնօրէն Հասան Սալիհամիդզիչի հետ:

Գերմանական ԶԼՄ-ներն արդէն գրում են, որ ամռանը Ֆլիկը մեծ հաւանականութեամբ կը գլխաւորի Գերմանիայի հաւաքականը՝ փոխարինելով Եոախիմ Լեովին։

Իսկ «Բայերն Միւնխէն»-ում որպէս նրա փոխարինողի շրջանառւոմ է «ՌԲ Լայպցիգ»-ի գլխաւոր մարզիչ Իւլիան Նագելզմասի եւ իտալացի ճանաչւած մասնագէտ Մասիմիլիանo Ալեգրիի անունները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։